Մեր Բրենդը
Մենք հրուշակագործ-էնտուզիաստների թիմ ենք և մեր առաքելությունն է ստեղծել յուրահատուկ գլուխգործոցներ: Հրուշակեղենի ցանկացած տեսակի մեջ ներդրվում է ոչ միայն վարպետություն, այլ նաև հոգի: Մենք համոզված ենք, որ միայն բարձրակարգ բաղադրիչներով կարող ենք ստանալ լավագույն հրուշակեղեն։
Մեր բրենդը ստեղծվել է 2004 թվականին հրուշակեղենի հանդեպ մեծ սիրո
և բացառիկ հրուշակեղեն ստեղծելու ցանկությունից:
Մեր տեսլականը
Ո՞րն է մեր ապագան: Նոր կյանք տալով մեր բրենդի ժառանգությանն ու պատմությանը, ստեղծելով Papaya խանութների, սրճարանների և ռեստորանների ինտեգրված էկոհամակարգ՝ մեր հրուշակեղենը բոլորին հասանելի դարձնելու համար:
Մեր առաքելությունը
Մենք արտադրում ենք բարձրորակ և եզակի հրուշակեղեն՝ հասանելի դարձնելով բոլորին, մեր մեծ սերն ու կիրքը հրուշակեղենի աշխարհի հանդեպ։
Մեր Արժեքները
Որակ
"Papaya"-ն օգտագործում է տեղական և արտասահմանյան շուկաների լավագույն հումքերը, ապահովելով արտադրանքի բարձր որակն ու անվտանգությունը։ Տարիներ շարունակ որակի ապահովումը եղել է և կլինի մեր ամենագլխավոր առանձնահատկություններից։
Բացառիկություն
Papaya-ն կենտրոնանում է եզակի, սահմանափակ քանակությամբ հրուշակեղենի արտադրության վրա, ինչը հաճախորդներին բացառիկության զգացում է տալիս:
Էլեգանտություն
Papaya-ն արժևորում է էլեգանտությունը, որն արտացոլվում է մեր արտադրանքի ներկայացման և փաթեթավորման մեջ։
Անհատական մոտեցում
Papayan-ն իր հաճախորդներին առաջարկում է յուրահատուկ մոտեցում ՝ անհատականացված առաջարկների տեսքով:
Հուսալիություն
Մենք առաջնահերթություն ենք տալիս էկոլոգիապես մաքուր բաղադրիչների օգտագործմանն՝ ապահովելով անվտանգ հրուշակեղենի արտադրություն և նվիրվածություն բնապահպանական և սոցիալական պատասխանատվությանը:
Ավանդական
Մենք գնահատում ենք մեր ավանդույթներն ու պատմությունը՝ ստեղծելով ժամանակակից մոտեցումներով դասական հրուշակեղեն: